կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մի երկրում, որտեղ 1 մլրդ դոլարանոց ընկերություն է խլվում՝ չեմ կարծում, որ որևէ պետություն ներդրում անի, որպեսզի ստեղծվի 2-րդ ՀԷՑ. Ղազինյան

Մի երկրում, որտեղ 1 մլրդ դոլարանոց ընկերություն է խլվում՝ չեմ կարծում, որ որևէ պետություն ներդրում անի, որպեսզի ստեղծվի 2-րդ ՀԷՑ. Ղազինյան

Եթե մի երկրում մոտավորապես 1 միլիարդանոց ընկերությունը խլվում է, չեմ կարծում, որ աշխարհում լինի մի կորպորացիա, մի ընկերություն կամ մի պետություն, որը փորձի ցանկանա ներդրում կատարել այդ երկրում, քանի դեռ այդ երկրում քաղաքական իշխանությունը փոխված չէ և այդ երկրում բիզնեսի համար ազատ միջավայր ստեղծված չէ ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ 

Ինչ վերաբերում է նոր ՀԷՑ ՀՀ-ում ստեղծելուն՝ նա ընդգծեց, որ շուկան այնքան փոքր է, որ ուղղակի Հայաստանում այդ ներդրումը իրեն չի արդարացնելու։ 

«ՀԷՑ-ի պարագայում կարծում եմ այդպիսի ներդրում ոչ մեկ չի անի»։ 

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ ՀԷՑ-ի խլման գործընթացը փորձեն ավարտին հասցնել՝ սա կարող է ունենալ 2 հետևանք. «Մեկը՝ միջազգային արբիտրաժի միջոցով։ Այս պահին Ստոկհոլմի ներդրումային արբիտրաժում քննվում է գործը, որտեղ հայցագինը 500 միլիոն դոլարից ավելի է, այսինքն, պոտենցիալ գումարը, որը Հայաստանի Հանրապետությունը վճարելու է պարտվելու դեպքում գերազանցում է 500 միլիոն դոլարը։ 

Երկրորդ խնդիրը, որը առաջանալու է՝ երդրումային միջավայրի վրա ազդեցություն է, որը այսօր արդեն կա։ Ինչքան էլ փորձ արվի ցույց տալ, այ,  Ռուսաստանի քաղաքացի է, դրա համար ենք վերցնում, միևնույն է՝ բոլոր ներդրողների մոտ, եվրոպական, ամերիկյան, Չինաստան, Ճապոնիա, Պարսկաստան, բոլորի մոտ խնդիրը կա, որ եթե ազգությամբ պայմանավորված կարելի է վերցնել, վաղն էլ կարող է պրոռուսական իշխանություն լինել ու  պրոեվրոպական ընկերությունները խլի։ Ակնհայտորեն, սա ներդրումների պաշտպանվածության աստիճանի կտրուկ անկում է»։

  • Կիսվել: