շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը և «Վայլդբերիզի» գլխավոր տնօրենը խոսել են ՀՀ-ում լոգիստիկ նոր կենտրոն հիմնելու մասին

Մհեր Գրիգորյանը և «Վայլդբերիզի» գլխավոր տնօրենը խոսել են ՀՀ-ում լոգիստիկ նոր կենտրոն հիմնելու մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման հարցում:

  • Կիսվել: