չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանին. Պուտին

Մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանին. Պուտին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հետևել Հայաստանին, որի ՀՆԱ աճը կազմել է ավելի քան 12 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Նիստի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն, որպեսզի միավորման շրջանակներում զարգացման հավասարապես բարձր մակարդակ ձեռք բերվի:

«Դե, Հայաստանին դժվար կլինի հետևել, այսօր մենք դա արդեն արձանագրել ենք։ ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։ Դա շատ բարձր, նման լուրջ ցուցանիշ է», - ասել Է Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը, վկայակոչելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերը, համաձայնել էր, որ ԵԱՏՄ-ում «գլխավոր շահառուն Հայաստանն է», քանի որ «Հայաստանն ունի տնտեսության աճի ամենաբարձր տեմպը»: Պատասխանելով Պուտինի հարցին ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երկրի ՀՆԱ աճը կազմում է 12,1 տոկոս:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: