երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մետրոյում առաջին անգամ մեկնարկել են օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները (վիդեո)

Մետրոյում առաջին անգամ մեկնարկել են օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները (վիդեո)

Մետրոպոլիտենում օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու, կայարաններ մաքուր օդ մատակարարելու և արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու նպատակով 2023թ.-ից մեկնարկել են օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները:

Մետրոպոլիտենից հայտնում են, որ մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված հին համակարգերը մաշվել էին և դուրս եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում տեղադրվեց օդափոխության 14 նոր համակարգ. սարքերն ավելի էներգախնայող են, որի շնորհիվ կրճատվում են ծախսերը, ինչպես նաև հարմարավետ՝ կառավարման տեսանկյունից:

Նախագիծը հնարավորություն է տվել նաև ենթակառուցվածքները փրկել քայքայումից ու ապահովել դրանց անխափան աշխատանքը։

  • Կիսվել: