հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ․ Տ․ Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ․ Տ․ Ավինյան

Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը: Այս մասին ապրիլի 18-ին Երեւանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա պարզաբանեց, որ նախագծման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,1 մլրդ դրամ, եւս 700 մլն դրամ՝ քաղաքային բյուջեից։ Պաշտոնյան տեղեկացրեց, որ նախագծման առաջին փուլն արդեն հանձնվել է, իսկ երկրորդ եւ երրորդ փուլերն իրականացվում են միաժամանակ։

Նրա խոսքով, շուտով կհայտարարվի նաեւ մետրոյի «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթ։ Ավինյանը որպես հաջորդ նպատակ անվանեց մետրոյի «Նազարբեկյան» կայարանի կառուցումը` վստահեցնելով, որ սա նախընտրական խոստում չէ, այլ մետրոյի զարգացման հայեցակարգ։

Նշենք, որ իշխանությունները «Աջափնյակ» կայարանը խոստացել էին բացել դեռ նախորդ նախընտրական մայրաքաղաքային քարոզարշավի ժամանակ՝ 5 տարի առաջ, սակայն խոսքը դեռեւս նախագծային աշխատանքների ավարտի մասին է։

  • Կիսվել: