ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մետրոպոլիտենի մեքենավարների կրկնակի գործադուլ չի լինի. քաղաքապետ

Մետրոպոլիտենի մեքենավարների կրկնակի գործադուլ չի լինի. քաղաքապետ

Մետրոպոլիտենի մեքենավարների կրկնակի գործադուլ չի լինի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

Նա նշեց, որ գործադուլը, որը կազմակերպել էին մեքենավարները այս տարվա ամռանը, կապված էր իրազեկման խնդրի հետ։ Նրա խոսքով՝ խնդրի լուծումը գտնվել է։

Հիշեցնենք, որ Երեւանի մետրոպոլիտենի մեքենավարները հուլիսի 27-ի առավոտյան գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը խոստացել է բավարարել պահանջները։  

  • Կիսվել: