ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր տնտեսությունն աճում է առավելապես առևտրի ու ծառայությունների հաշվին

Մեր տնտեսությունն աճում է առավելապես առևտրի ու ծառայությունների հաշվին

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքի համաձայն, 2019թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 107 %:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 109,5%-ով: Շինարարության ոլորտում գրանցվել է 104,4 % աճ: Առևտրի շրջանառությունն աճել է 109 %-ով: Ծառայությունների ոլորտում աճը կազմել է  115,5 %: Արտահանումն աճել է 115,7%-ով, ներմուծումը՝ 132%-ով: Աշխատավարձն աճել է 105,7%-ով: Պետական հատվածում՝ 107,1%-ով: Մասնավորում՝ 103,9 %-ով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է աշխատավարձի 3,4 % նվազում՝ պետական հատվածում  12,2 %-անոց անկում, ոչ պետականում՝ 100,5%-անոց աճ:


Ստացվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի 107 տոկոսանոց աճը տեղի է ունեցել հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին:

  • Կիսվել: