շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
Մեր պետական մեքենան անհարմար է, բենզին շատ է ծախսում, դանդաղ է գնում, արգելակները չեն պահում. Փաշինյան

Մեր պետական մեքենան անհարմար է, բենզին շատ է ծախսում, դանդաղ է գնում, արգելակները չեն պահում. Փաշինյան

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը պետական մեքենայի մասին է. մենք երեք տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կռավարության նիստում Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը հաստատելու հարցի քննարկման ժմանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արձանագրել ենք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ դետալներ, պակասող դետալներ, այն ժամանակակից չափանիշներին չի համապատասխանում, այն անհարմար է եւ վարողների, եւ ուղեւորներին համար, երբեմն ավելի շատ բենզին է ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձների վրա ենք խնդիր ունենում:

Մեզ պետք է ունենալ որակյալ ճանապարհ եւ այդ ճանապարհով մեր ուղեւորներին առավել հարմարավետ ձեւով հասցնել տեղ:

Էդ պարգեւավճարների, կոռուպցիայի թեման, որ անընդհատ քննարկվում է, նաեւ դա է պատճառը: Մենք ասում ենք, որ մեքենան պետք է պատշաճ վիճակում լինի՝ կառուցվածքի առումով, գործառույթների, ժամկետների առումով: Երկրորդ, վարորդները պետք է ունենան պատշաճ որակավորում, իսկ այդպիսի մարդկանց ներգրավելու համար պետք է ունենանք պատշաճ վարձատրություն: Իսկ որպեսզի այդ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի հանրության եւ բյուջեի համար, դրա համար պետք է այդ ծառայությունն օպտիմալ լինի իր չափերով: Մի կողմից մենք ասում ենք, որ պետական ծառայության համակարգը գերբեռնված է, մյուս տեղերում տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու  համար»,-ասաց նա:

  • Կիսվել: