ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. Փաշինյան

Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը պլանավորում է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծել։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայր կատարած այցի ընթացքում։

«Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ տեղեկացրել է, որ 2 մարզում արդեն իսկ ամբողջությամբ տրանսպորտային ցանցը ներդրվել է. խոսքը Կոտայքի և Արագածոտնի մարզի մասին է։

«Ցանցն ամբողջությամբ ներդրվել է նաև Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Այս պահին ընթացքի մեջ է Արարատի մարզի ցանցի ներդրումը, մինչև ամառ ավարտին կհասցնենք։ Ընթացքի մեջ է նաև Գեղարքունիքի մարզում տրանսպորտային ցանցի ներդրման աշխատանքները, դա էլ մայիս-հունիսին կավարտենք»,- մանրամասնել է նախարարը։

 

  • Կիսվել: