Մեր պացիենտների շահերի անվտանգության մասով պարոն Ալեքսանյանը շատ ճիշտ զգուշացումներ է անում. Ավանեսյանը՝ ԲԿ-ներում խոշոր չարաշահումների մասին
Մեր պացիենտների շահերի անվտանգության մասով պարոն Ալեքսանյանը շատ ճիշտ զգուշացումներ է անում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց՝ ԲԿ-ները խոշոր ձափով գումար են կորզել քաղաքացիներից պետպատվերով վիրահատություններ կատարելիս՝ նվիրատվության անվան տակ։ Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն միլիարդ դրամների չարաշահում է հայտնաբերել։
«Շատ ճիշտ հորդոր է, ցանկացած մարդ պետք է վստահ լինի, թե ինչի համար է վճարում և ինչ փաստաթղթեր է ստորագրում»,-ասաց Ավանեսյանը։
Ավանեսյանը համակարծիք չէ այն պնդումների հետ, որ Ալեքսանյանի խոսքերն ուղղված էին իրեն և ցույց էին տալիս, որ իրենք անձնային խնդիրներ ունեն։