ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը. Պապոյան

Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող և օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման և զեղչերի կիրառման գործընթացներում նկատվող խոչընդոտներին, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությանը։
 
Ներկայացվել են ընկերությունների փորձառությունները, ինչպես նաև առաջարկություններ՝ համակարգային առկա խնդիրների հաղթահարման և միջավայրի բարելավման ուղղությամբ։
 
Նախարարը կարևորել է մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ոլորտային խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության պայմաններում. «Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը», -նշել է Գևորգ Պապոյանը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ձևավորել մշտական հաղորդակցության հարթակ՝ ոլորտային քննարկումները դարձնելով կանոնավոր և կառուցվածքային։

 

  • Կիսվել: