հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր խնդիրը հայկական մեքենաները մաքսազերծելու համար այլ, առանձին տեղ ունենալն է. Խաչատուր Սուքիասյանը՝ ՏԿԵ փոխնախարարին

Մեր խնդիրը հայկական մեքենաները մաքսազերծելու համար այլ, առանձին տեղ ունենալն է. Խաչատուր Սուքիասյանը՝ ՏԿԵ փոխնախարարին

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նկատեց, որ մեր խնդիրը հայկական մեքենաները մաքսազերծելու համար այլ, առանձին տեղ ունենալն է։  

«Այնտեղ ամեն օր պետք է մարդ նստի, որ տնտեվարողները չտուժեն։ Անընդունելի է, որ տնտեսվարողը տուժում է և ոչ մի գործողություն չի արվում։ Մենք Պետդումային նամակ գրեցինք, քննարկեցին, ասացինքն, որ դուք ևս պատասխանատու եք ԵԱՏՄ հաձնաժողովի շրջանակներում։ Ձեր հասարակության համար էլ է սա վատ, որովհետ ստանում է թանկ և ոչ թարմ  ապրանք, տուժում է նաև ՀՀ-ն։

Հաշվի առնելով այդ հանգամանք, որ սա դժվարությամբ է լինում, մեր մեղքը ինձանից սկսած ավելի շատ է, որովհետև տնտեսվարողը վնասվում է, և մենք նայում ենք մեկս մյուսի երեսին։ Այժմ արդյո՞ք 24 ռեժիմով կատարվում են աշխատանքերը»,- հետաքրքրվել է Սուքիասյանը;

Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է, որ, այո՛, կատարվում է 24 ժամյա աշխատանք․ «Խնդիր է նաև անցակետով ժամանակային առիմով արագ անցնելը։ Կա թվայնացման խնդիր։ Այժմ ԵԱՏՄ տարծքում մաքսային մարմնի կողմից մշակվել է նավիգացիոն կապարակնիքիներով փոխադրումով մասին համաձայնագիր»,- հարցին ի պատասխան նշել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

  • Կիսվել: