ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր երկրում չկան նախագծող ընկերություններ, որ  ջրամբարները նախագծեն և մրցույթները շահեն․ Գնել Սանոսյան

Մեր երկրում չկան նախագծող ընկերություններ, որ ջրամբարները նախագծեն և մրցույթները շահեն․ Գնել Սանոսյան

«Մենք գործող ջրամբարների հետ կապված աշխատանքներ ենք տանում և յուրաքանչյուր տարի առնվազն 3-4 գործող ջրամբար ենք ընդգրկում մեր ծրագրերում և նրանց պատվարների հետ կապված և այլ կից համակարգերի հետ կապված աշխատանքներ ենք տանում»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ 2021-26 թթ մեր Կառավարության ծրագրում ընդգրկված է 15 փոքր ջրամբարի նախագծման և շինարարությունը սկսելու գործընթաց. «Այս ուղղությամբ ունենք հետևյալ պատկերը՝ 19-ից 6-ի նախագծման մրցույթները մենք հայտարարեցինք, 5-ը կայացան, 1-ը՝ չէ, 5-ի նախագծման աշխատանքները հիմա ընթացքի մեջ են, այստեղ նույնպես բարդություն ունենք և նորից պետք է հնչեցնեմ՝ փաստացի մեր երկրում չկան նախագծող ընկերություններ կամ չկա այնքան հզորություն, որ գան այդ մրցույթները շահեն և այդ ջրամբարները նախագծեն, ընդ որում դեռ  միայն նախագծման մասին է խոսքը, չենք հասել կառուցմանը: Դրանցից 2-3 նախագիծն այս տարի կավարտվի, մյուսները կշարունակվեն: 15-ից ունենք առնվազն 4 ջրամբար, որոնք կառուցենք, թե՝ ոչ, այդ տեղում կա նման հարց, ինչի մասին է խոսքը՝ այս 15 թիվը նոր չի հայտնվել, պարբերաբար տարբեր ուսումնասիրություններով այդ հատվածները նախանշվել են, բայց, երբ մենք նախորդ տարի մտանք գործնական փուլ և դաշտային ուսումնասիրություններ իրականացվեցին, պարզվեց, որ որոշակի խնդիրներ կան, տեղ կա, որ ջրի հոսքն արդեն այնպիսին չի, ինչպիսին կար նախկինում, այսինքն կարող է ջրամբար կառուցես, բայց այդ ծավալի ջուր չհավաքվի, տեղ կա այլ գործոններ կան: Մենք, այնուամենայնիվ, եթե ոմանց դեպքում չկարողանանք այդտեղ կառուցել, ուղղակի վայրը կփոխենք»:

Սանոսյանը խոսեց նաև օրվա կարգավորիչ ջրամբարների մասին. «Իրենք փոքր ջրամբարներ են և հիմնական դերակատարումը մի քանի ժամվա ընթացքում առկա հոսքերը հավաքել և բաշխելն է: Մենք օրվա կարգավորիչ ջրամաբարի նախագիծ ունենք, որի գործընթացը հետևյալ փուլում է, 22-ի հետ կապված ունենք նորմալ գործընթաց, հաղթող կազմակերպություն կա, նախագծերն է անում, տարեվերջին կունենանք այդ նախագծերը և մրցութային փուլում կհայտնվենք, 8-ի հետ կապված խնդիրներ կան»:

  • Կիսվել: