շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեր ատոմակայանն էլեկտրաէներգիայի ամենամեծ արտադրողն է, ինչո՞ւ շուկա չի մտնում. Խաչատուր Սուքիասյանը՝ ՀԾԿՀ նախագահին

Մեր ատոմակայանն էլեկտրաէներգիայի ամենամեծ արտադրողն է, ինչո՞ւ շուկա չի մտնում. Խաչատուր Սուքիասյանը՝ ՀԾԿՀ նախագահին

Որ գիշերներն ատոմակայանի աշխատանքի արդյունքում ավելցուկ ենք ունենում, ի՞նչ կարգի պետական ծրագրեր, նախագծեր ունենք, որպեսզի կարողանանք այդ ավելցուկն օգտագործել` մրցունակ արտադրություն, ապրանքներ, կազմակերպություններ ունենալու, ստեղծելու, ճանապարհ բացելու համար: Այս մասին ԱԺ նիստում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանից հետաքրքվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորը հաջորդիվ հետաքրքրվեց. «Երբ ասում եք շուկայից որ ձեռք են բերում, գինն ավելի բարձր է, քան երբ պետությունը պարտավորություն է վերցնում, մեր ատոմակայանն ամենամեծ արտադրողն է, ինչի՞ ինքը շուկա չի մտնում: Դուք բարձր ասելով` ի՞նչ եք  ուզում ասել, բարձր ասելով` նշանակում է՝  մենք քանդում ենք ամբողջ  տնտեսությունը, ոչ մրցունակ ենք դարձնում, բարձր գնահատականը ճիշտ տվեք, որ մենք հասկանանք՝ որ բարձրի մասին է խոսքը, արդյոք այդ բարձր լինելով` մենք մրցունա՞կ ենք, թե՞ մրցունակ չենք»:  

Մեսրոպյանը պատասխանեց. «Ատոմակայանն իր արտադրանքը շուկայական իրականության մեջ վաճառում է  կարգավորող սակագներով՝  ուղիղ պայմանագրերի հատվածում, ատոմակայանին շուկայի կանոններով տրված է իրավունք, որ իր էլ. էներգիայի 5-10 տոկոսը վաճառի նաև մրցակցային հատվածում: Չենք կարող ամբողջությամբ ատոմակայանը հանել ազատ շուկա և ինքը  փորձի ավելի թանկ գնով էլ.էներգիան վաճառել և սպառողը ստիպված լինի ավելի թանկ սակագնի տակ ընկնել»:  

Սուքիասյանն էլ արձագանքեց. «Պետք է այնպես չլինի, որ գինը  բարձրանա, պետք է լինի այնպես, որ շատերն օգտվեն և պետք է հիմիկվանից մտածենք, մարտկոցներ ունենանք՝ գիշերային ժամերին էներգիա վերցնեն, ցերեկային ժամերին բաց թողնեն»:

  • Կիսվել: