շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Մեքենաներից գողություններ անողը խոստովանել է տեսանյութ

Մեքենաներից գողություններ անողը խոստովանել է տեսանյութ

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 21-ամյա մի բնակիչ Արմավիր քաղաքում մեքենաներից գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:

Պարզվել է, որ նա հունվար-փետրվար ամիսներին Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի, Չարենցի, Մաշտոցի եւ Երեւանյան փողոցներում կայանված խորհրդային արտադրության չորս մեքենայից մարտկոցներ է գողացել: «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի երկու մեքենայի մարտկոց էլ Նորապատ գյուղում էր հափշտակել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: