չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մենք մի կողմից կարողանում ենք ապահովել տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Էկոնոմիկայի նախարար

Մենք մի կողմից կարողանում ենք ապահովել տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Էկոնոմիկայի նախարար

«Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այն, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներում արտահայտված տեսակետներին, թե Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները նաև Հայաստանի օգնությամբ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: