ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք մեր բոլոր ծրագրերով բաժանորդների 90 տոկոսին աջակցել ենք. վարչապետը՝ կոմունալ վճարների մասին

Մենք մեր բոլոր ծրագրերով բաժանորդների 90 տոկոսին աջակցել ենք. վարչապետը՝ կոմունալ վճարների մասին

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոմունալները չվճարելու հետևանքով անջատումներին, ասաց, որ իրենք իրենց բոլոր ծրագրերով բաժանորդների 90 տոկոսին աջակցել են, բայց այդ 90 տոկոսի մեջ 30–40 տոկոսն այդ աջակցության կարիքը չունի, իսկ 70 տոկոսին՝ մի մասին, աջակցել են ինչքան անհրաժեշտ է, իսկ մյուս մասը մի քիչ ավելի աջակցության կարիք ունի։

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ովքեր րենցայդ աջակցության կարիքը չունեն, ես նախորդ ուղիղ եթերում ասացի, որ այդ գումարները կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցեք, բայց հիմա ուրիշ գաղափար եկավ։

Եթե դուք փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք եք օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է ձեր հաշվին, բայց եթե դուք չունեք դրա կարիքը, նայեք օրինակ ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների եւ բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, տարեք իր տեղը վճարեք։

4.5 միլիարդ դրամ ենք մենք տվել, դրանով մենք 100 տոկոս փակում ենք այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքը ռեալ ունեն։ Մենք դա չենք կարողացել իրականացնել, քանի որ իրենց նույնականացնելու խնդիր ենք ունեցել» ։

Այնուհետև վարչապետը դիմեց կրտեսեր դստերը՝ Արփիին՝ հարցնելով. «Շատ խառը թեմա էր, Արփի, ի՞նչ ես կարծում, կարողացա՞ տեղ հասցնել։ Արփի, քո կարծիքն ասա, այս կոմունալ ճգնաժամի մասին ի՞նչ ես մտածում, դու է՞լ ես կառավարության հակաճգնաժամային որոշումներին քննադատաբար վերաբերվում»։

  • Կիսվել: