շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հաստատակամորեն նվիրված ենք Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցին հետամուտ լինելու. Մարագոս

Մենք հաստատակամորեն նվիրված ենք Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցին հետամուտ լինելու. Մարագոս

Մենք հաստատակամորեն նվիրված ենք վիզաների ազատականացման հարցին հետամուտ լինելու եւ հասկանում ենք, որ գերակա եւ հրատապ խնդիր է վիզաների ազատականացումը Հայաստանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Նոր գործընկերության օրակարգի շուրջ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը մեկնարկեցին նոր նախաձեռնություն այդ օրակարգը առաջ մղելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է, մենք պետք է  երաշխավորենք, որ ԵՄ բոլոր անդամ երկրները համակարծիք են այս խնդրի վերաբերյալ: Մեր ջանքերը շարունակվելու են այդ ուղղությամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: