հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք չպիտի բաժանվենք, մեր քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դնենք և վճռական քայլեր ձեռնարկենք. Արայիկ Հարությունյան

Մենք չպիտի բաժանվենք, մեր քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դնենք և վճռական քայլեր ձեռնարկենք. Արայիկ Հարությունյան

Այսօր աղետ է սպասվում աշխարհում և մենք միասին պետք է պայքարենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Արցախն առաջին հերթին կարող է մեծ դերակատարում ունենալ Հայաստանի պարենային անվտանգության հարցում։

Նա նշեց, որ վաղուց է առաջարկել համատեղ նման ծրագիր իրականացնել, և այսօր էլ ՀՀ կառավարությունը առավոտից իրիկուն խոսում է պարենային անվտանգության մասին։

«2007 թվականից նշանակվելով վարչապետ, առավոտից իրիկուն գոռում-գոչյում էի՝ մենք ունենք անվտանգության կարևոր խնդիր՝ պարենային, էներգետիկ և ռազմական։ Մենք չպիտի բաժանվենք, եթե տրոհվենք, կկորցնենք շատ բան, աղետը, հեղեղը դեռ գալիս է։ Եթե մինչև հուլիս-օգոստոս շարունակվի այս համաճարակը, ՀՀ-ն ու այդ թվում Արցախը, ծանր խնդիր ենք ունենալու՝ Հայաստանի վճարային բալանսի առումով։ Այսօր ոչ տրանսֆեր ունենք, ոչ տուրիզմ։ Արտաքին պահուստները, բարեբախտաբար, 2019 թվականին ավելացել են մոտ 550 միլիոն դոլարով, բայց մեր պահուստներն այդքան շատ չեն, որ կարողանանք երկար դիմանալ։ Վճռական քայլեր պիտի կատարենք, մեր քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դնենք, հացի խնդիր կարող ենք ունենալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ էքստրեմալ իրավիճակ է, բայց սա ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի իշխանությունների խնդիրն է, այն ամբողջ աշխարհի խնդիրն է։

  • Կիսվել: