ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր

Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեսահամաժողովի ձևաչափով քննարկում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինտադձեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնավոր հատվածի զարգացման և առևտրի գծով ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Վալերի Մյուլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը, փորձագետներ, հանձնաժողովի ներկայացուցիչներ:  

Հանդիպման առանցքում ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցերն էին:

Տեսահամաժողովի ընթացքում ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ֆինանսավորման համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է: Քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հետագա քայլերը:

Հանդիպման շրջանակում մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:

  • Կիսվել: