կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վենետիկ-Երևան- Վենետիկ երթուղով չվերթերը

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վենետիկ-Երևան- Վենետիկ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 12-ից մեկնարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

  • Կիսվել: