Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից չի զեկուցվում 45-ը: Եվս երկու հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 68-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը, լիցենզիաների ձևերը սահմանելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,
- Վարժական հավաքներ հայտարարելու մասին (գաղտնի՝ 2-րդ և 4-րդ կետեր),
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնության մասին և այլ հարցեր։