շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը  (Ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Մաքսային մարմինների տեղակայման վայրերը սահմանելու մասին,

-              «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՒՌ ՐԵՅՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: