երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց, որից չի զեկուցվում 15-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին,

 

-              Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը հաստատելու մասին,

-              «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԿՈՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: