երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 54 հարց է, որից 51-ը չի զեկուցվում. Եւս 3 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 54 հարց է, որից 51-ը չի զեկուցվում. Եւս 3 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 54 հարց, որից չի զեկուցվում 51-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին,

 

-              «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

 

-              «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

 

-              Դավիթ Առուշանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: