հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտերկրում աճել է Հայաստանում աճեցվող ծաղիկների պահանջարկը.  2022-ին 51 տոննա արտահանվել է

Արտերկրում աճել է Հայաստանում աճեցվող ծաղիկների պահանջարկը. 2022-ին 51 տոննա արտահանվել է

2020 թվականին ծաղկի արտահանումը կազմել է 7 տոննա, 2021-ին՝ 44 տոննա, 2022-ին արդեն 51 տոննա: Նման տվյալներ է հրապարակել կառավարությունը։ Այս տարվա առաջին ամիսների վիճակագրությունն էլ ոգևորող է. տնտեսվարողները հասցրել են արտահանել կրկնակի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Կառավարությունից հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի խոսքով, արտահանվող ծաղիկների 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, վրացական շուկայում էլ հայաստանյան ծաղիկները պահանջարկ ունեն։

  • Կիսվել: