հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկ բեռնատարում կարող է լինել 20 մարդու բեռ. Հիմա հնարավոր կլինի այդ բոլորի համար մեկ հայտարարագիր լրացնել

Մեկ բեռնատարում կարող է լինել 20 մարդու բեռ. Հիմա հնարավոր կլինի այդ բոլորի համար մեկ հայտարարագիր լրացնել

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշում կայացրեց, որը միտված է առեւտրի դյուրինացմանը եւ մաքսազերծման ժամկետների կրճատմանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, այս նախագծով լուծում են սահմանահատման արագության հարցը. «Հիմա անցակետերում դեպի  երկրի ներս տրանսպորտային միջոցները տեղափոխվում են տարանցման հայտարարագրերով, եւ ստացվում են իրավիճակներ, երբ մեկ բեռնատարի մեջ առկա են 10-15-20 ստացողի բեռ եւ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է  լրացնել առանձին տարանցման հայտարարագիր, որը կարող է տեւել 5-15 րոպե: Այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում լրացնել մեկ տարանցման հայտարարագիր: Եթե 10 հայտարարագրի դեպքում ժամկետը կարող է տեւել մինչեւ 2 ժամ, այս դեպքում կտեւի 20-25 րոպե»,-ասաց նա:

Բադասյանը նկատեց, որ ծանրաբեռնվածությունը անցակետերում մեծացել է. «2022 թվականին սպասարկել ենք 240 հազար հայտարարագիր՝ 2021-ի 158 հազարի փոխարեն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Տեսականորեն կարող է մեկ բեռնատարում լինել 20 մարդու բեռ, դա ենթադրում է, որ 20 մարդու համար հերթով պետք է հայտարարագիր լրացնել, յուրաքանչյուրը 15 րոպե: Հիմա ստեղծվում է հնարավորություն, որ այդ բոլոր բեռների համար լրացվի մեկ հայտարարագիր, որի համար կբացվի էլեկտրոնային տարածք եւ մյուս սեփականատերերը էլեկտրոնային եղանակով կլրացնեն:

  • Կիսվել: