երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մայիսի 1-ից պետք է այնպես անենք, որ քաղաքապետարանի և e-community կայքերով հասանելի դառնան աղբահանության վճարները. Լևոն Հովհաննիսյան

Մայիսի 1-ից պետք է այնպես անենք, որ քաղաքապետարանի և e-community կայքերով հասանելի դառնան աղբահանության վճարները. Լևոն Հովհաննիսյան

«Մայիսի 1-ից պետք է այնպես անենք, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և e-community կայքերով արդեն հասանելի դառնան աղբահանության վճարները»,- Երևանի ավագանու նիստում այս մասին ասաց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: 

«Քաղաքացիները հնարավորություն են ունենալու նաև վճարումներ իրականացնել թաղապետարանում, բայց հաշվի առնելով, որ  մենք ուզում ենք աղբահանության վճարները հասանելի դառնան բանկային հավելվածներով, պատրաստվում ենք հանդիպումներ ունենալ Բանկերի միության նախագահի և ԿԲ ներկայացուցիչների հետ: Խնդրելու ենք առևտրային բանկերի մասով մեզ օգնել, որպեսզի շատ սեղմ ժամկետներում բանկերի միջով  նույնպես մեր քաղաքացիները հնարավորություն ունենան թարմացված բազայով վճարումներ իրականացնել, ամեն կերպ անելու ենք, որ շուտ դա արվի»,- ասաց նա ու հավելեց, որ աշխատում են մայիս -հունիս ամիսներին բանկային վճարումների մասով ևս լուծումներն ավարտին հասցնել: 

 

  • Կիսվել: