չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մասիսի թիվ 3 դպրոցը չի կառուցվի. Դրա փոխարեն կկառուցվի Սևքարի միջնակարգ դպրոցը

Մասիսի թիվ 3 դպրոցը չի կառուցվի. Դրա փոխարեն կկառուցվի Սևքարի միջնակարգ դպրոցը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով Մասիսի թիվ 3 դպրոցը հանվեց ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք 46 դպրոցների ցանկից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի շուրջ 2024 թվականի հուլիսի 1-ին փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ բարձրացվել է Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցման նպատակահարմարության հարցը՝ կապված ծրագրի արժեքի հետ: Արդյունքում, քննարկման մասնակիցների կողմից առաջարկվել է դեռևս ձեռնպահ մնալ վերոնշյալ դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկից:

Հաշվի առնելով, որ ծրագրով նախատեսված է 46 դպրոցների կառուցում կամ ամրացում անհրաժեշտություն է առաջանում Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցը փոխարինել մեկ այլ դպրոցով։ Նպատակահարմար է համարվել ծրագրի շրջանակներում ներառել ՀՀ Տավուշի մարզ Սևքարի միջնակարգ դպրոցը։

  • Կիսվել: