ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունները ցավոտ չեն լինի. Գնել Սանոսյան

Մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունները ցավոտ չեն լինի. Գնել Սանոսյան

Առաջիկայում մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
 
«Հիմնականում բաժինների վերամիավորումներ են լինելու, բայց դա ցավոտ չի լինի,– ասաց նա` հիշեցնելով, որ գործընթացը սկսվել է 2019 թվականից։– Մենք չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել և դա կապել ենք նաև համայնքների խոշորացման հետ։ Մեծ փուլով համայնքները միավորեցինք և հիմա այս փուլով փոխում ենք մարզպետարանի կառուցվածքը: Հաշվի առնելով, որ մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է՝ հաստիքները հիմնականում թափուր էին մնացել»:
 

  • Կիսվել: