ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտին փետրվարի համեմատ նվազել է հանգստի կազմակերպման, հյուրանոցային ծառայությունների գները

Մարտին փետրվարի համեմատ նվազել է հանգստի կազմակերպման, հյուրանոցային ծառայությունների գները

ՀՀ-ում մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0.1% նվազում: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ։

2020թ. մարտին փետրվարի համեմատ հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 1.2%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0.6%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 3.8% նվազումով), հյուրանոցային ծառայություններինը՝ 0.3%-ով, սպասարկման ծառայություններինը (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ)՝ 0.2%-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.1%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների, կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կրթության, կապի, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաքում, 2020թ. Մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մատուցված ծառայությունների սակագների 0.1% նվազում։

  • Կիսվել: