երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը շարունակվում է

ԱՀ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը շարունակվում է

ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշմամբ «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության` բնակչության համար սահմանված սակագները մնացել են անփոփոխ՝ 1.ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 2. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
 
ԱՀ ՏԿԵ նախարարությունը հիշեցնում է, որ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը շարունակվում է: Բնակիչները վճարելու են սպառած էլեկտրաէներգիայի 25 դրամ/կՎտժ սակագնով, իսկ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչները՝ 15 դրամ/կՎտժ սակագնով:
 

  • Կիսվել: