հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մանրամասներ մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին

Մանրամասներ մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը մանրամասներ է ներկայացրել երեկ մեկնարկած կառավարության կողմից ընդունված 9-րդ հակաճգնաժամային միջոցառման մանրամասների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ այս ծրագրի շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի․

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում․

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է,

6) եթե ընտանիքը չի հանդիսանում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման (ՀՀ կառավարության 09.04.2020թ. N 500-Լ որոշում) շահառու:

2. Այս միջոցառման շահառու են նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են 4-րդ (ՀՀ կառավարության 26.03.2020թ. N 358-Լ որոշում), 6-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 410-Լ որոշում), 7-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 411-Լ որոշում) և 8-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 412-Լ որոշում) միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվելու նշված որոշումներով հաստատված միջոցառման աջակցությունից և դիմելու սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով), ծնողներից մեկին (միայնակ ծնողին):

4. Միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Միջոցառման շրջանակներում, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում հիմնական, մշտական կամ ժամանակավոր աշխատանք, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլյ վճարումներում չի հաշվարկվում:

  • Կիսվել: