ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) աջակցությամբ նպաստելու է ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Նոր նախաձեռնության միջոցով, համագործակցելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի հետ, ՊՀԾ-ն կվերապատրաստի ավելի քան 125 աշխատակցի 15 Ջրօգտագործող Ընկերություններից՝ ինժեներական, իրավական, մարդկային ռեսուրսների, ֆինանսների և գնումների ոլորտներում։

Վերապատրաստումները կիրականացվեն Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի հետ։

  • Կիսվել: