ՄԱԿ-ի Փախստականների գործակալության պատվիրակությունը Վայոց ձորի մարզպետի հետ քննարկել է մարդասիրական ծրագրերի իրականացման հարցերը
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ 🇺🇳 UNHCR Armenia գրասենյակի պատվիրակության անդամներին։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ ՓԳՀ-ի առաքելությանն ու ռազմավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Վայոց ձորում կազմակերպության հետագա ներգրավման տեսլականը՝ հօգուտ տեղահանված բնակչության և ընդունող համայնքների։
Հանդիպան օրակարգում էր նաև երկու կառույցների միջև համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը՝ մարզում ներդրվող մարդասիրական ծրագրերն առավել հասցեական և արդյունավետ իրականացնելու նպատակով։
Կայուն համագործակցության եւ փոխըմբռման ներքո կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը ոլորտային խնդիրների վերհանման և հասցեագրման նպատակով։