շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լուրջ հաջողություն է` խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը ոչ մի սթրեսային տեղեկատվություն չստացավ. Փաշինյան

Լուրջ հաջողություն է` խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը ոչ մի սթրեսային տեղեկատվություն չստացավ. Փաշինյան

Ես չեմ հիշում նման բան, որ խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը սթրեսային,  ցայտնոտային տեղեկատվություն չստանա`կառավարության այսօրվա նիսում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարծում եմ՝ հիշարժան փաստ է: Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա շատ լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ, կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք նախորդ տարվանից սկսած ՊԵԿ-ի միջոցով»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց: Նրա խոսքով` երեկվա դրությամբ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղաղ, ինչը մոտ 37 տոկոսով ավել է նախորդ տարիների ցուցանիշներից. «Կոնյակի խաղողի մթերման միջին գինը կազմել է 150-155 դրամ, նախորդ տարի 140-150 դրամ էր»:

 

  • Կիսվել: