շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում Սյունիքի վեց գյուղերի բնակիչներին. Նիկոլ Փաշինյան

Լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում Սյունիքի վեց գյուղերի բնակիչներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղեց՝ արձանագրո՞ւմ ենք, որ Սյունիքի մարզում չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված, շրջափակման մեջ լինի:

«Այո՛, չկա: Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը ճանապարհներ ունեն: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնան»,- ասաց Սանոսյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում մի քանի գյուղերի բնակիչների:

«Ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ վեց գյուղերի բնակիչներին հատկացրել ենք բենզին, վառելիքի համար գումար, լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի հնարավորինս կոմպենսացնենք լոգիստիկ դժվարությունները»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: