երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոռու մարզպետը հանդիպեց ճանապարհը փակած գյուղացիների հետ (տեսանյութ)

Լոռու մարզպետը հանդիպեց ճանապարհը փակած գյուղացիների հետ (տեսանյութ)

Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները, որի մեջ մտնում են Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերը, փակել են Մ6 միջպետական ճանապարհը, պահանջում են վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհը։

Այն գտնվում է շատ վատ վիճակում։ Կառավարությունը 2021-ին գումար էր հատկացրել  վերանորոգման համար, սակայն այդպես էլ մեկնարկը չի տրվել։

Ըստ տեղեկությունների պատճառը ճանապարհներով անցնող ՀԷԿ-րի խողովակներն են, որոնք կարող են վնասվել նորոգման դեպքում։

ՀՀ Լոռու մարզպետը եկել է հանդիպելու ճանապարհը փակած գյուղացիների հետ,որոնք ոստիկանապետի հորդորներին ընդառաջելով բացեցին Մ6 միջպետական ճանապարհը։

 

  • Կիսվել: