հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լին Թրեյսին զբոսաշրջիկներին կոչ է անում այցելել Հայաստան և զմայլվել գեղատեսիլ վայրերով

Լին Թրեյսին զբոսաշրջիկներին կոչ է անում այցելել Հայաստան և զմայլվել գեղատեսիլ վայրերով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ընդգծում է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում առաջարկելու շատ բան ունի. այս համատեքստում դեսպանն առանձնացնում է հատկապես Սյունիքի մարզը:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձավ հարցին, թե ինչպես պետք է Հայաստանը շարունակի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, իրացնի ներուժը զբոսաշրջության ոլորտում այն պայմաններում, երբ, օրինակ, նույն Սյունիքի մարզի սահմանային հատվածներում Ադրբեջանը պարբերաբար լարում է իրավիճակը, կան անվտանգության հետ կապված հարցեր:
 

Դեսպան Լի Թրեյսին նշեց, որ անվտանգության հարցերը զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, բայց միայն Հայաստանի պարագայում չէ, որ զբոսաշրջիկները այդ հարցը պետք է դիտարկեն․ «Անվտանգության հարցերը հրատապ, անհետաձգելի հարցեր են, որոնց հնարավորինս արագ լուծումը շատ կարևոր է, բայց այցելությունները պետք է շարունակվեն ինձ նման այցելուների, զբոսաշրջիկների համար: Պետք է այցելել և զմայլվել այս վայրերով։ Ես ինքս մի քանի շաբաթ առաջ այստեղ էի գտնվում, և դա է պատճառը, որ այսօր նորից այստեղ եմ և իմ ներկայությամբ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել ու կարևորել զբոսաշրջության դերը: Հայաստանը այս ոլորտում առաջարկելու շատ բան ունի, հատկապես՝ Սյունիքի մարզը»,- ասաց դեսպան Թրեյսին։

 

  • Կիսվել: