ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՀ-ական պատգամավորը կառավարությանն առաջարկում է վերանայել աջակցության ծրագրերից որևէ մեկը՝ ներառելով այս պահին չաշխատող մարդկանց

ԼՀ-ական պատգամավորը կառավարությանն առաջարկում է վերանայել աջակցության ծրագրերից որևէ մեկը՝ ներառելով այս պահին չաշխատող մարդկանց

Չեն անցկացվում խնջույքներ, հարսանիքներ, մասշտաբային միջոցառումներ, չեն աշխատում նաև դրանց հետ կապված ծառայությունների այլ ոլորտները, օրինակ հարսանեկան սրահները, ավտոմեքենաների վարձույթները, հարսանեկան պատվերների կատարման վայրերը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարություններին ժամին, դիմելով կառավարությանը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերանայել աջակցության ծրագրերից որևէ մեկը և դրանում ընգրկելով որոշակի ծառայություններ մատուցող անձանց, որոնք այս պահին՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, դեռ աշխատելու հնարավորություն չունեն:

՛՛Այս քաղաքացիները մնում են առաանց օգնության: Իհարկե, կան քաղաքացիներ, որոնք ստանում են դրամական օգնություն, սակայն կան քաղաքացիներ, որոնք 3 ամսվա ընթացքում ստացել են 29 հազար 800 դրամ օգնություն՛՛,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ նրանք չեն կարողացել օգտվել այլ աջակցություններից, քանի որ գրանցված չեն եղել: Իսկ գրանցված չեն եղել այն պատճառով, քանի որ սպասարկում են արել խնջույքից խնջույք՝ ստանալով թեյավճարներ, այսինքն՝ ոչ ֆիքսված վարձավճար:

Այնուհանդերձ, Սիմոնյանը նաև նշեց, որ միանշանակ պետք է չէ թույլատրել խնջույքների, հարսանիքների անցկացումը: Նա հորդորեց վերանայել կառավարության աջակցության ծրագրերից որևիցե մեկը, որը թույլ կտա ներառել նաև այդ խմբի քաղաքացիներին՝ որոշակի փաստաթղթերի հիման վրա կամ առանց փաստաթղթերի:

  • Կիսվել: