չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂՀ-ում եւ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է. Ավանեսյան

ԼՂՀ-ում եւ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է. Ավանեսյան

Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին մարտի 1-ին կառավարության ժամին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մինչ պատերազմը, ինչպես նշեց Ավանեսյանը, Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ուներ։

«Տարեցտարի նման դեպքերի նվազում է եղել։ Ցավոք, պատերազմի արդյունքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան հասարակության տրամադրություններում։ Հատկապես տղաների մասով: Այստեղ վիճակագրությունը, այսպես ասած, որոշ չափով փոխվել է»,- պարզաբանեց Ավանեսյանը։

Նախարարը համոզված է, որ հանրային ընկալումը փոխելուն ուղղված հասարակական եւ կրթական քարոզարշավները պետք է շարունակվեն։

«Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նաեւ խստացնել արգելքները։ Բայց որոշ չափով։ Ի վերջո, միայն արգելքները ցանկալի արդյունք չեն տա»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

  • Կիսվել: