շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը

ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը

ՀՀ առողջապահության նախարարության և Շվեդիայի Յոնչյոպինգ նահանգի մարզային խորհրդի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել:
 
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:
 
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար երկուստեք կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը:
 
Համագործակցությունը կներառի այն ոլորտները, որոնցում Շվեդիայի առողջապահական համակարգը լուրջ հաջողություններ ունի`
 
մոր և մանկան առողջության պահպանում
 
հանրային առողջության պահպանում և խթանում
 
վարակիչ հիվանդությունների դեմ պայքար
 
համատեղ գործելակարգերի մշակում:

  • Կիսվել: