շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լավրովը իր անթաքույց դժգոհությունն է հայտնել ռուսական ընկերությունների նկատմամբ Հայաստանում սկսված դատական գործընթացներից և ակնարկել, որ այդ հարցերը փոխկապակցված են գազի սակագնի հետ

Լավրովը իր անթաքույց դժգոհությունն է հայտնել ռուսական ընկերությունների նկատմամբ Հայաստանում սկսված դատական գործընթացներից և ակնարկել, որ այդ հարցերը փոխկապակցված են գազի սակագնի հետ

Երբ գազի գինը, որն այժմ կա Հայաստանի և Բելառուսի համար, երկու-երեք անգամ ցածր էր շուկայականից, դա ընկալվում էր որպես բնականոն երևույթ, և ոչ ոք չէր խոսում այն մասին, որ դա հատուկ քաղաքականություն է։ Այս մասին այսօր Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձեւաչափով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ անդրադառնալով ԵՏՄ երկրների համար գազի գնի նվազեցմանը` կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարին տնտեսական իրավիճակով պայմանավորված:

"Ես կարծում եմ, որ, իհարկե, դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ: Եվ գազի սակագնի վերաբերյալ Բելառուսի և հայ ընկերների կողմից ներկայացրած դիմումները քննելուց մեր դաշնակցային հարաբերությունները հաշվի են առնվում։

Խոսելով կոնկրետ Հայաստանի մասին ՝ Լավրովը հիշեցրել է, որ այդ հարցով զբաղվում է ՌԴ Էներգետիկայի նախարարությունը եւ "Գազպրոմը": Նա նկատել է, որ խնդիրներից մեկը, որն արդեն քրոնիկ է եւ չի լուծվում մի քանի տարի, ՀՀ-ում ներքին սակագներն են: Նրա խոսքով ՝ դրանք այնպիսին են, որ դժվարացնում են գնագոյացման նկատմամբ առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը ։

Միևնույն ժամանակ Լավրովը նկատեց, որ դաշնակցային հարաբերությունները պետք է դրսևորվեն ոչ միայն գազի սակագնի որոշման գործընթացում: «Օրինակ այն դատական գործընթացները, որոնք Հայաստանում սկսվել են վերջին երկու տարիների ընթացքում համատեղ ձեռնարկությունների, ներառյալ «Հարավկովկասյան երկաթուղիների» նկատմամբ, հարիր չեն դաշնակցային հարաբերություններին։ Ես այդ մասին շատ անկեղծ եմ ասում, որովհետև մի քանի բարդ իրավիճակներ են ստեղծվել, որոնց մեջ են հայտնվել ռուսական ընկերությունները։ Եվ հուսով եմ, որ այդ բոլոր հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ", - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը ։

Ընդ որում, Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, հավաստիացնելով, որ երկու երկրների ղեկավարները տեսնում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության զարգացման ուղիները եւ վստահեցրել, որ հենց այդ ուղղությամբ են լուծվելու են բոլոր հարցերը երկու կողմերից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: