շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կստեղծվի Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական խումբ

Կստեղծվի Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական խումբ

Վարչապետի որոշմամբ՝ կստեղծվի Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական խումբ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն»: 

  • Կիսվել: