Կսահմանվեն մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության և անվանափոխության կարգը ու չափորոշիչները. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախարարական սոցիալական կոմիտեի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկ է ստացել սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ, որի հիմքում ոլորտը կարգավորող նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել լիազորող նորմ: Այս մասին հայտնեց հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ:
Միևնույն ժամանակ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ:
Կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցներիի անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը:
«Սույն նախագծի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց, ինչպես նաև նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ»,- ասաց Հակոբյանը: