երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրակայրիչներ արտադրող ընկերությունը կառավարության որոշմամբ ազատվեց  մքասատուրքից

Կրակայրիչներ արտադրող ընկերությունը կառավարության որոշմամբ ազատվեց մքասատուրքից

Կառավարությունը ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրեց «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի չափով ներդրում հումք ձեռք բերելու համար։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման նպատակով ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Նշենք նաև, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

  • Կիսվել: