ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոտայքում 32 հազար քմ տարածքով ելակի ջերմոցային համալիր կկառուցվի. 100 նոր աշխատատեղ՝ 120 հազար դրամ աշխատավարձով

Կոտայքում 32 հազար քմ տարածքով ելակի ջերմոցային համալիր կկառուցվի. 100 նոր աշխատատեղ՝ 120 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԲԵՐՐԻՄԱՈՒՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԲԵՐՐԻՄԱՈՒՆԹ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել Կոտայքի մարզում 32 000 քմ ելակի ջերմոցային համալիրի կառուցման համար։ Արտադրանքի 95 տոկոսը նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։

Ընկերությունը հիմնադրվել է 2022թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 992 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2023 թվականի ավարտը, ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 120,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 992 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49․5 մլն դրամ:

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ԲԵՐՐԻՄԱՈՒՆԹ» ՓԲ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

  • Կիսվել: