երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավկիթի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս):
 
Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
  • շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
  • առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
  • սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հավի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

  • Կիսվել: