ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դրամ

Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դրամ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին կատարվել է ավելի քան 1 մլրդ դրամ ավելի փոխանցում: Այս մասին ԱԺ  նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մոտ 1 մլրդ դրամից անցել են այդ գումարների փոխանցումները: Որոշ չափով այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են: Եվ  կարծում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է հաշվետվություններին, մենք պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը: Դրանք հիմնականում առողջապահական համակարգին են ուղղվել: Այդ ամբողջ գումարը որևէ այլ ուղղությամբ չի ուղղվել, անգամ սոցիալական հարցերին այդ գումարներից չենք տրամադրել»,-ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ վերջին ընդունված որոշմամբ՝ երեկ հավելյալ մեկ մլրդ դրամ ևս փոխանցվել է Առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ կարողությունները և կարիքները սպասարկելու համար:

  • Կիսվել: