Կոնյակի որևէ ապրանքանիշի վերաբերյալ ռուսական կողմից պաշտոնական նամակ չենք ստացել. ՀՀ ՍԱՏՄ
«Հակակոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի եւ Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտությունում նշվել է, թե Ռուսաստանյան խանութներում վաճառվող հայկական կոնյակների 90 տոկոսն «անվտանգ» չէ, արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից լրատվամիջոցներին հայտնեցին, որ ՌԴ–ից կոնյակի որևէ ապրանքանիշում հայտնաբերված խախտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն ստացել և չգիտեն, թե կոնյակի որ ապրանքանիշերի մասին է խոսքը:
Ավելի վաղ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ կոնյակի վերաբերյան Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել: